Առողջապահության լրատու 3-4.2013
Էլենորա Գուլյան «Հայաստանը նաև իմ Հայրենիքն է, Երևանը իմ քաղաքն է»
![Էլենորա Գուլյան «Հայաստանը նաև իմ Հայրենիքն է, Երևանը իմ քաղաքն է» Էլենորա Գուլյան «Հայաստանը նաև իմ Հայրենիքն է, Երևանը իմ քաղաքն է»](up/article/big/file_25356_3266637.jpg)
Էլենորա Ալեքսանդրի Գուլյանի աշխատանքային գրքույկում միայն երկու գրառում կա. ՀՀ Գիտությունների ակադեմիայի կենսաքիմիայի գիտահետազոտական ինստիտուտ և Առողջապահության նախարարության բժիշկների կատարելագործման ինստիտուտ` այժմ Առողջապահության ազգային ինստիտուտ և մոտ 45 տարվա աշխատանքային ստաժ, վերջին 25 տարին` ազգային ինստիտում:
Էլենորա Ալեքսանդրովնան ազգությամբ հույն է և, բնական է, որ մեր զրույցը հագեցված էր հիշողություններով: Ինչպես նա է ասում մենք` Հելլադայի զավակներս ևս վերապրել ենք և´ կոտորածը Թուրքիայում, և´ ռեպրեսիան Ռուսաստանում:
-Մայրս ծնվել է Տրապիզոնում: 15 թվականի հայերի եղեռնից հետո, 18-ին սկսվեցին հույների կոտորածը և երկրից վտարումը: Պապիս մորթեցին, ինչպես հատուկ է թուրքերին, տատս իր 6 մանկահասակ երեխաների հետ կարողանում է փախչել Ռուսաստան և տնավորվել Սոչիում, տուն են տալիս` մեկհարկի, կարողանում է մեծացնել իր 4 երեխաներին (երկուսը փոքր էին, հիվանդանում մահանում են): Սոչիում կար հունական դպրոց և մայրս ու իր քույրերն ու եղբայրը սովորում են հունական դպրոցում: Նրանք մնում են Սոչիում մինչև 38 թվականը: 38-ին սկսեցին հույներին աքսորել, բոլոր տղամարդկանց, որպես ժողովրդի թշնամիներ, քշեցին Սիբիր, որտեղ էլ անհետ կորան: Հետագայում մորաքույրներս, ովքեր հունահպատակ էին, կարողացան վերադառնալ Հունաստան և մենք մոտ 35 տարի տեղեկություն չունեինք նրանցից:
Ես ծնվել եմ Սոչիում: Մայրս խուսափեց ռեպրեսիայից շնորհիվ այն բանի, որ նա այդ ժամանակ սովորում էր Մոսկվայի տեքսիլագործության ինստիտուտում և ոչ ոք չգիտեր, որ նա հույն է: Ապրում էինք հանրակացարանում, որի շնորհիվ մայրս Ռուսաստանի քաղաքացիություն էր ստացել: Մորաքույրներիցս մեկը` Տաիսան, գալիս է Մոսկվա Հունաստանի դեսպանությունից իմանալու, թե երբ են իրենց հետևից նավ ուղարկելու: Մոսկվայում գտնում է մորս և խնդրում ցույց տալ դեսպանության տեղը: Հետագայում մայրս պատմում է, որ հեռվից հեռու ցույց է տվել դեսպանատան շենքը և արագ հեռացել: Սակայն միլիցիոները, ով հետևում էր շրջակայքը, անմիջապես նրան բռնում է` թե ինչ ես անում դեսպանատան մոտ և տանում Պետրովկա 38: Մայրս սկսվում է լաց լինել, ասել, որ ինքը սովորում է Մոսկվայում, տանը հարևանի մոտ է թողել կրծքի երեխային: Պահել են մինչև երեկո, երևի ստուգել, որ ճիշտ է ասում և բաց են թողել: Իսկ մորաքույրը կարծելով, որ քույրը վախեցած փախել է, հրաժարվել է իրենցից, չեն իմացել, որ նրան բռնել են, անմիջապես վերադառնում է Սոչի: Միայն 35 տարի անց, երբ հույները ռեաբիլիտացվեցին, մորաքույրներս սկսել են մեզ փնտրել և գտել են մորս: Մայրս ավարտում է ինստիտուտը և գործուղվում է Երևանի Շահումյաի անվան տեքստիլի ֆաբրիկա: Իմ և քրոջս հետ մայրս գալիս է Երևան: Դա 1944 թվականն էր: Պատերազմ էր, ռմբակոծումներ, մեր ինքնաթիռն անընդհատ իջնում ու բարձրանում էր, 5 օր տևեց մինչև հասանք Երևան: Ոչ ոք չունեինք, Կոնդում վարձով էինք ապրում, մայրս գիշեր-ցերեկ աշխատում էր, որ կարողանա տուն գնել: Ես արդեն 6 տարեկան էի, սկսեցի դպրոց հաճախել` Շևչենկոյի անվան դպրոցը: Քույրս էլ նույն դպրոցն սկսեց հաճախել: Երբ մեր դպրոցի տնօրենն ասաց, որ ով հայ չէ կարող է հայերենի դասերին չմասնակցել, ես ու քույրս լաց լինելով մտանք տնօրենի մոտ և խնդրեցինք, որ մեզ չհանեն, մենք ուզում ենք հայերեն սովորել: Եվ այդպես սովորեցինք հայերեն, որը հետագայում մեզ շատ օգնեց, նույնիսկ հունարենից լավ…
Սա էր հույների մի տոհմի պատմությունը, ովքեր ծնվել են Թուրքիայում, գաղթել Ռուսաստան և տոհմի մի ճյուղը բնավորվել է Հայաստանում:
Իսկ ինչո՞ւ ընտրեցիք բժշկի մասնագիտությունը:
-Ես շատ եմ մտածել ինչ դառնալ: Սիրում եմ մարդկանց օգնել, որևէ բանով օգտակար լինել: Եվ գնացի բժշկական ինստիտուտ, բուժական ֆակուլտետ:
1962-ին Էլենորա Ալեքսանդրովնան ավարտում է ինստիտուտը, արդեն ամուսնացել էր և տղա ուներ: Առողջապահության նախարարությունում իմանալով, որ նա համաձայն է գիտությամբ զբաղվել, գործուղում են Գիտությունների ակադեմիա և առաջինը հանդիպում է ակադեմիայի փոխնախագահ Հրաչյա Բունիաթյանի հետ, ով էլ առաջարկում է աշխատել բիոքիմիայի ինստիտուտում նախ որպես ավագ լաբորանտ, ավագ գիտաշխատող, այնուհետև գիտական խմբի ղեկավար, իսկ 1968 թվականին մեծ հաջողությամբ պաշտպանում է բավական բարդ թեմայով «Գամմա-ամինայուղային թթվի ազդեցությունն ամինաթթուների և ածխաջրերի նյութափոխանակության որոշ պարագաների վրա», թեկնածուական ատենախոսությունը` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Հ.Բունյաթյանի ղեկավարությամբ:
- Շատ էի սիրում իմ աշխատանքը, սակայն քիմիական նյութերից ինձ մոտ ալերգիա էր առաջանում և ստիպված թողեցի ինձ համար շատ հարազատ դարձած կոլեկտիվը, 20 տարի աշխատելուց հետո:
Իմանալով, որ բժիշկների կատարելագործման ինստիտուտում/այն ժամանակավա լրիվ անունը/ ավագ գիտաշխատողի թափուր հաստիք կա, դիմեցի այն ժամանակվա ռեկտոր Սուրեն Ավդալբեկյանին և նա ընդունեց ինձ, առավել ևս իմանալով որ ավարտել եմ բժշկականը, ռուսական բաժինը, այն ժամանակ ինստիտուտը միութենական էր և ռուսերենի իմացությունը կարևոր էր, ինձ ընդունեց:
Էլենորա Ալեքսանդրովնա կրկին գիտության ոլորում է, սակայն արդեն որպես կազմակերպիչ, նա գիտության կազմակերպչական բաժնի վարիչն է, ինչպես նաև հասարակական հիմունքներով կատարում է գիտական քարտուղարի պարտականությունները: Հիանալի տիրապետելով գիտական կոչում ստանալու համար փաստաթղթերի հավաքագրման ամբողջ գործընթացին` նա 25 տարիների ընթացքում սիրով և մեծ պատասխանատվությամբ ու պատրաստակամությամբ հարյուրավոր երիտասարդների է օգնել պաշտպանելու թեկնածուական թեզերը, տասնյակ դոկտորների է աջակցել նախապատրաստական աշխատանքներում: Նրա բոլոր ասպիրանտներն ու հայցվորները այսօր էլ, ովքեր հանրապետության ճանաչված մասնագետներ են, որտեղ էլ որ հանդիպեն իրենց անմոռանալի Էլյա Ալեքսանդրովնային սիրով և ջերմությամբ են ընդունում նրան:
- Սիրում եմ մարդկանց, սիրում եմ լինել մարդկանց շրջապատում, խուսափում եմ մենակությունից: Երբեք չեմ հրաժարվում ներկա լինել տարբեր միջոցառումներին` լինի դա հունական համայնքի կողմից կազմակերպված, թե իմ ընկերների: Սիրում եմ երաժշտություն, թատրոն: Ես ունեմ Հունաստանում բնակության իրավունք, միշտ էլ մեզ ասում էին մնացեք Հունաստանում, բայց մենք` և´ մայրիկս, և´ ես վերադառնում էինք Հայաստան: Մայրս շատ շնորհակալ էր հայերից իրենց ջերմ վերաբերմունքի համար և միշտ ասում էր, որ ինքը ապրում է իր երկրորդ Հայրենիքում: Մենք երբեք Հայաստանում չենք զգացել մեզ որպես ազգային փոքրամասնություն: Վերջիվերջո Հայաստան նաև իմ Հայրենիքն է, Երևանը իմ քաղաքն է:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության նախարարի մոտ մարզպետարանների առողջապահության բաժինների պետերի մասնակցությամբ կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ Դերենիկ Դումանյանն առաջին հերթին անդրադարձավ Հայաստանի...
![](images/calendar.png)
![Ուսումնասիրում են Հայաստանի փորձը Ուսումնասիրում են Հայաստանի փորձը](up/article/small/file_25348_3733856.jpg)
Մոնղոլիայի մի խումբ մասնագետներ Հայաստանում են ընտանեկան բժշկության ոլորտում մեր երկրի փորձն ուսումնասիրելու նպատակով: Ընտանեկան բժշկության զարգացման նպատակով կառուցվածքային նոր բարեփոխումների գործընթացում գտնվող...
![](images/calendar.png)
Ի՞նչ հիվանդություն է գրիպը։ Ոմանք շարունակում են թերագնահատել այս հիվանդության լրջությունն ու նենգությունը։ Եւ, չգիտակցելով կամ անտեսելով գրիպի հետևանքների վտանգավորությունը, հաճախ հիվանդությունը տանում են ոտքի վրա` առանց բժշկին դիմելու...
![](images/calendar.png)
![Ավդալբեկյան Սուրեն Խաչատուրի Ավդալբեկյան Սուրեն Խաչատուրի](up/article/small/file_25350_6423216.jpg)
Առողջապահության համակարգը ծանր և անդառնալի կորուստ կրեց։ Մարտի 10-ին վախճանվեց Սուրեն Խաչատուրի Ավդալբեկյանը՝ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Մ.Հերացու շքանշանի առաջին ասպետ...
![](images/calendar.png)
![Երգող-ապաքինող սկահակներ Երգող-ապաքինող սկահակներ](up/article/small/file_25351_5030197.jpg)
Երգող սկահակների ազդեցությունը շատ ավելին է, քան պարզապես մերսումը; Այս անսովոր բուժական մերսման` «երգող սկահակների» կամ տիբեթյան սկահակների հայրենիքը Հարավ-արևելյան Ասիան է: Այն սկիզբ է առել եկեղեցական ծիսակատարությունների ժամանակ...
![](images/calendar.png)
![Ափոյան Վիկտոր Թադեվոսի Ափոյան Վիկտոր Թադեվոսի](up/article/small/file_25352_3375043.jpg)
Առողջապահության համակարգը ծանր կորուստ կրեց։ Փետրվարի 18-ին վախճանվեց բժշկական գիտությունների դոկտոր, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության թիվ 1 ամբիոնի պրոֆեսոր, Հայաստանի բժշկական ...
![](images/calendar.png)
![Վահանագեղձը հսկողության տակ է Վահանագեղձը հսկողության տակ է](up/article/small/file_25354_7242518.jpg)
Վահանագեղձը կշռում է ընդամենը 15-20 գրամ, բայց օրգանիզմում վահանագեղձի կատարած դերը նրա չափերից շատ ավելի մեծ է և կարևոր: Որովհետև ողջ կյանքի ընթացքում վահանագեղձի արտադրած հորմոնները մասնակցում են օրգանիզմի բոլոր...
![](images/calendar.png)
![Հոջկինի հիվանդություն` լիմֆոգրանուլեմատոզ Հոջկինի հիվանդություն` լիմֆոգրանուլեմատոզ](up/article/small/file_25355_487441.jpg)
Նախկինում Հոջկինի հիվանդությունը ավշային համակարգի ուռուցքաբանական հիվանդություն էր համարվում: Որոշ ժամանակ անց փոխվեց միայն դրա բուժման միջոցները, իսկ ախտանիշները, դրսևորումն ու բարդությունները մնացին նույնը...
![](images/calendar.png)
![Աշխատանքով իմաստավորված կանացի երջանկություն Աշխատանքով իմաստավորված կանացի երջանկություն](up/article/small/file_25369_7106572.jpg)
Գարնանաբույր տոնը` մարտի 8-ը, արդեն երկրորդ տասնամյակն է, ինչ նորանկախ Հայաստանում տոնվում է մեկամսյա կտրվածքով. մինչև ապրիլի 7-ը` մայրության ու գեղեցկության տոնը: Սա ուրախալի և տրամաբանական է, քանզի կին արարածն առհասարակ...
![](images/calendar.png)
![Հիշողության լավացման մեթոդներ Հիշողության լավացման մեթոդներ](up/article/small/file_25371_8189502.jpg)
Տարիների ընթացքում նկատում ենք, որ մեր հիշողությունն ավելի ու ավելի է վատանում. ծննդյան թվերը, իրադարձությունները, անուններն ու հեռախոսի համարները, կինոնկարների անվանումները մոռացվում են և էլ ավելի է դժվարանում դրանք հիշելը...
![](images/calendar.png)
![Առողջության գրավականը Առողջության գրավականը](up/article/small/file_25373_1792057.jpg)
Արթուր Շոպենհաուերի «Կյանքի իմաստության աֆորիզմեր» գրքից («Азбук», Սանկ-Պետերբուրգ, 2012թ.) հատված (կրճատումներով), առողջության և ուրախության փոխկապակցվածության մասին...
![](images/calendar.png)
![Ապաքինող լույսը. ինչ են բուժում ծիածանի գույները Ապաքինող լույսը. ինչ են բուժում ծիածանի գույները](up/article/small/file_25374_4151266.jpg)
Լուսաբուժությունը կարող է թվալ, թե այլընտրանքային բուժում է, սակայն գիտնականները հաստատում են, որ տարբեր երկարության (այսինքն, տարբեր գույների) լուսաալիքներն ազատում են որոշակի հիվանդություններից...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն